четверг, 1 ноября 2012 г.

Մի մարեք լույսերը ու մի բողոքեք
եվ մի փշրտեք, ձեր հոգու հպարտ շերտերը,
ու իզուր են թաց աչերն ու դողացող, խեղճ շուրթերը,
միևնույն է՝ չեն փրկելու էժան ու թույլ էդ խոսքերը,
մի մարեք լույսերը ու մի վրդովվեք և մի մոռացեք,
միամիտ,անփորձ մանկական խաղերը
ՈՒ իզուր են, վիպակն ձեր կյանքի ու սիրո հուշերը, միևնույնն է,
չեն գերվելու,ամենքն ունեն իրենց հույզերը,
մի մարեք լույսերը ու մի թաքնվեք և մի չարչարեք,
հարցերից հոգնած ձեր բութ ուղեղը ու իզուր են, հազար տեսակ,
անմխիթար մեծ գյուտերը, միևնույնն է՝ չեն փոխվելու սիրո խաղի հին ձևերը,
մի մարեք լույսերը ու մի ափսոսեք և մի խրատեք ձեր փոքրիկի խենթ արարքներն
ու իզուր են օրինակներն ձեր պապերի ու դեպքերը հին թվերի,
միևնույնն է՝ չեն լսելու էսօրն ունի իր նոր ձևը:
մի մարեք լույսերը ու մի սարսափեք և մի կկոցեք քամուց ճաքճքված,
ՁԵՐ թախծոտ կոպերը ու իզուր են իմաստն կռահած,մտատանջ դեմքի խորը հետքերը,
միևնույնն է՝ չեն սփոփելու ,երազն կորցրած, քնած ցրտերը
Մ Ի ՄԱՐԵՔ ԼՈՒՅՍԵՐԸ ՈՒ ՄԻ ԲՈՂՈՔԵՔ .
A.AVAKIAN  MAKINZ:-)  


Комментариев нет:

Отправить комментарий