понедельник, 30 апреля 2012 г.

Երբ կորցնում եմ արևն ու լուսինը

Երբ կորցնում եմ արևն ու լուսինը,
Եվ երբ հուշերումս խառնաշփոթ է, խավար,
Մթնած ու այրված հոգիս մեղավոր,
Դառը հեծում է և ծածուկ թախծում:

Երևի թե, հուշերն անցած մոմ կվառեն,
Լույս կփռեն հոգուս տխուր լարի վրա,
ՈՒ բուրավետ գարնան կանաչն անուշ հոտով,
Սիրտս չորցած, գուցե ծաղկեցնեն կանաչի բույրով:

Եվ աչերս արցունքը պահած, լուռ կժպտան,
Անհանգիստ ու վաղուցվա, փոքր ինչ ճաքճքված,
Իմ շտեմարանի փոշոտ էջերիս վրա կորցրած,
Անմոռաց սիրուս մոռացված տողերն, անիմաստ:

Комментариев нет:

Отправить комментарий