четверг, 1 ноября 2012 г.

Երբ աչերս դառնում են տխուր, իսկ հուշերս հայելի,
ԵՎ հոգիս Է դառնում մի ստվար ածուխ,
Շուրթերս այրվում են, ու դառնում փոշի,
Դառնում մոխիր, համրորեն ցրվում ու...մեռնում :

ԵՎ երբ վերջին անգամ, դաշնամուրիս ստեղներին,
Լապտերս հանգավ, լույս չեմ գտնում` ջութակս նվագել ,
ՈՒ հոգիս սրբել, հին փթած կեղտից, ուր շողերն են վախճանվում,
ԵՎ նստարանն էլ արդեն չի ընդունում, վանոմ է հեռու …անդադար հեռու…

Անմխիթար մորմոքներից իմ ցավերի ,ծաղիկներն են հյուծվում ,
Լռություն է ու լռութանս կարեկցանքն ավելի է հալածում,
Սիրո ծաղիկները հեռու´ տարեք, որ վերստին չտանջվեն ,
Դժնադեմ, մաշված ու կնճռոտ բախտս շաղ տամ ես հողին։
Մի մարեք լույսերը ու մի բողոքեք
եվ մի փշրտեք, ձեր հոգու հպարտ շերտերը,
ու իզուր են թաց աչերն ու դողացող, խեղճ շուրթերը,
միևնույն է՝ չեն փրկելու էժան ու թույլ էդ խոսքերը,
մի մարեք լույսերը ու մի վրդովվեք և մի մոռացեք,
միամիտ,անփորձ մանկական խաղերը
ՈՒ իզուր են, վիպակն ձեր կյանքի ու սիրո հուշերը, միևնույնն է,
չեն գերվելու,ամենքն ունեն իրենց հույզերը,
մի մարեք լույսերը ու մի թաքնվեք և մի չարչարեք,
հարցերից հոգնած ձեր բութ ուղեղը ու իզուր են, հազար տեսակ,
անմխիթար մեծ գյուտերը, միևնույնն է՝ չեն փոխվելու սիրո խաղի հին ձևերը,
մի մարեք լույսերը ու մի ափսոսեք և մի խրատեք ձեր փոքրիկի խենթ արարքներն
ու իզուր են օրինակներն ձեր պապերի ու դեպքերը հին թվերի,
միևնույնն է՝ չեն լսելու էսօրն ունի իր նոր ձևը:
մի մարեք լույսերը ու մի սարսափեք և մի կկոցեք քամուց ճաքճքված,
ՁԵՐ թախծոտ կոպերը ու իզուր են իմաստն կռահած,մտատանջ դեմքի խորը հետքերը,
միևնույնն է՝ չեն սփոփելու ,երազն կորցրած, քնած ցրտերը
Մ Ի ՄԱՐԵՔ ԼՈՒՅՍԵՐԸ ՈՒ ՄԻ ԲՈՂՈՔԵՔ .
A.AVAKIAN  MAKINZ:-)  


понедельник, 30 апреля 2012 г.

Երբ կորցնում եմ արևն ու լուսինը

Երբ կորցնում եմ արևն ու լուսինը,
Եվ երբ հուշերումս խառնաշփոթ է, խավար,
Մթնած ու այրված հոգիս մեղավոր,
Դառը հեծում է և ծածուկ թախծում:

Երևի թե, հուշերն անցած մոմ կվառեն,
Լույս կփռեն հոգուս տխուր լարի վրա,
ՈՒ բուրավետ գարնան կանաչն անուշ հոտով,
Սիրտս չորցած, գուցե ծաղկեցնեն կանաչի բույրով:

Եվ աչերս արցունքը պահած, լուռ կժպտան,
Անհանգիստ ու վաղուցվա, փոքր ինչ ճաքճքված,
Իմ շտեմարանի փոշոտ էջերիս վրա կորցրած,
Անմոռաց սիրուս մոռացված տողերն, անիմաստ:

Այդ ուր եք գնում?

Այդ ուր եք գնում? կյանքիս երազներ,
Ինձ մի անտեսեք, կմնամ մոլոր...
Ախր, ես էլ ձեզ պես խենթ եմ ու խելառ,
Ճամփեքի կարոտ` ազատ ,անվախճան:
Տարեք ինձ ձեզ հետ,որ մնամ հեռվում
Չտեսնեմ երբեք սուտը մարդկային,
Որ չբողոքեմ ` ինքս ինձանից,
Ու երազներս ` ինձնից գողացված
Չհանձնեմ այրվող կրակի բոցին:
Տարեք ինձ ձեզ հետ կյանքիս երազներ,
Ես էլ թափառեմ....


Эй куда идёте ,сны жизни моей
Не оставьте меня, потеряюсь,
Да ведь я как и вы сумащедшый ,
Тоска дароги ,свободной и бесконечной
Заберите меня с вами ,чтоб я был в дали,
Чтоб не видел человеческую лож,
Чтоб не жаловался сам на себя ,
И сны мои ворованные,
Не сдал бы пламени огня ,
Заберите меня сны моей жизни,
Чтоб я бродил

Բառերը փուչ են

Բառերը փուչ են,միայն սիրտն է թելադրող,
Նա է բառին տալիս և' ձև,և' դիրք ,և' իմաստ,
Հոգուն հուզմունք,թավշով զուգված գարուններ,
Լույս հույսերով անուրջներ ու երազներ:
Չէ',բառերը իրոք փուչ են,լոկ մի խայծ են անբնա,
Երբ կանաչը գարնան շեմին` ձմռան հոգին է մտքին,
Չէ', իմաստն է խորին խորհուրդ,իսկ բառերը ծառաներ:
Բառերը փուչ են, սիրտն է միայն թելադրող....

Այգիս

Այգիս կարծես ինձնից նեղացած լինի,
Անխնամ թողել էի ու հեռացել,
Որ օրերս էր մանկական, հիշում ,
Բարի, սրտաբաց այցիս էր սպասում,
Սպասում անհամբեր, որ մի օր կգամ,
Կմոտենամ վարդերին չորացած,
ՈՒ գիրկը կնգնեմ, օջախ կվառեմ,
Եվ կզրուցենք անցածիս մասին…
Երբ դեր անփորձ պատանի,
Արաջին համբույրս տվեցի,
Սիրեցի մեկին իմ այգուս միջին
Երբ հեռու հեռվից լուսինն էր ժպտում,
ՈՒ հրահրում, էլի – էլի համբուրի, կրկին,
Դա սերդ էր առաջին, քո այգու միջին,
Էլ չի լինելու, հեքիաթն է վերջին,
Վայելիր սերդ, անարատ, մաքուր,
Որը հոգիտ խորքում՝ աստղազարդ մնա:
Այգիս կարծես նեղացած լիներ,
Անխնամ թողել էի ու հեռացել,
Բայց սրտումս նա ապրում էր հավերժ,
Իր չորացած ու չխնամված ողկույզներով խեղճ

ԴԱՇՏՈՒՄ ԿԱԿԱՉՆԵՐՆ ԱԼ ՈՒ ԴԱԼՈՒԿ

ԴԱՇՏՈՒՄ ԿԱԿԱՉՆԵՐՆ ԱԼ ՈՒ ԴԱԼՈՒԿ,
ՕՐՈՐ ԳԱԼՈՎ ՔԱՄՈՒՑ ԱՅՍ ԹՈՒՅԼ,
ՍՐՏԱՇԱՐԺ ՀՆՉՅՈՒՆՈՎ ՀՈԳԻՍ ԵՆ ԼՑՆՈՒՄ,
ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ԿԱՐԾԵՍ ՎԱՐԱԿՈՒՄ...
ՏԵՍԻԼՔՆԵՐ ԹՈՂՆՈՒՄ`ԿԱԹՆԱԿԵՐ ՄԱՆԿԱՆՑ,
ՃԵՐՄԱԿ ԵՐԱՄԱԿՆԵՐ ԸՄԲՈՍՏ ՁԻԵՐԻ,
ՈՒՐԱԽ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ԵՐԱՄ ԵՐԿՆՔՈՒՄ
ԵՎ ԲԱՐԻՆՆ ՈՒ ՋԻՆՋՆ ԵՆ ՏԻՐՈՒՄ ԻՄ ՀՈԳՈՒՄ :
ԲԱՅՑ ՄԵԿ ԷԼ ՀԱՆԿԱՐԾ ԱՉՔԵՐԻՍ ԱՌԱՋ,
ՀԱԿԱՌԱԿ ԿԱՄՔԻՍ, ՈՐ էլ ՉԽԱԲՎԵՄ,
ԵՐԱԶՍ ԲԱՑԵՑ ԴՌՆԵՐ ՉՍՊԱՍՎԱԾ `
ԵՎ ,Ո~Վ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՄՈԼՈՐՅԱ~Լ ԱՇԽԱՐՀ…
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՈՒ ՀԵՔԻԱԹՆ ՀՐԱՇՔ,
ՄԹԱԳՆԵՑԻՆ ՈՒ ԴԱՐՁԱՆ ՄԻ ԱՆԼՈՒՅՍ ԽԱՎԱՐ...
ՈՒ ԻՆՁ ԹՈՂՆԵԼՈՎ ՄՈԼՈՐ ՈՒ ՋԱՐԴՎԱԾ,
ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՋ ՀԻՄԱ ԱԿԱՄԱ `
ՈՒ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄԻՑ ԲԶԿՏՎՈՒՄ,ՊՐԾՆՈՒՄ,
ՔԱՅՔԱՅՎՈՒՄ ԵՄ ԵՍ ՈՒ ԻՆՁ ՀԱԿԱՍՈՒՄ..
Ա~ԽՐ,ԹԵ ԿԱ ՍԵՐ, ՀԱՐԳԱՆՔ`ԲԱՐԵԳՈՐԾ,
ԻՆՉՈՒ ԱՆՄՊԱՅՄԱՆ ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ`
ԳԱՐՇԱՆՔ, ՆՎԱՍՏԱՆՔ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՈՐ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ,ՍՏԵՂԾՈՒՄ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ,
ԻՐԱՐ ՀԱՋՈՐԴՈՂ ՕՐԵՐ `ՆՎԱՃՈՂ ՈՒ ՄԵԿ ԷԼ ԻՋՆՈՂ,
ԵՎ ՄԱՆԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԵՐԱՑՈՂ , ՄԱՐՎՈՂ ...
ՀԻՄԱ ԷԼ ՀՈԳՈՒՍ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՍՏԱԾ,
ՄՏՔԵՐԻ ՇԱՐԱՆՆԵՐՆ ԵՆ ԻՐԱՐ ՀԱՁՈՐԴԵԼ,
ՀԱՐՑԵՐ ՈՒ ԹՎԵՐ, ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
ՍՊԱՍՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԱՊՐԵՑՆՈՂ ՈՒ ՎԵՀ...
ԱԽՐ,ԻՆՉՈՒ ԽԱՌՆԵՑԻ ԵՎ ԱՐՑՈՒՆՔ ,ԵՎ ՋՈՒՐ,
ԱՊՐՈՒՄ ԷԻ ԽԱՂԱՂ, ՀԱՆԳԻՍՏ, ԱՆՏՐՏՈՒՆՋ,
ԳՐԵԹԵ ԵՐՋԱՆԻԿ ԴԱՇՏԵՐՈՒՄ ՆՍՏԱԾ
ԵՐԱԶ ԷԻ ՏԵՍՆՈՒՄ ՄԱՔՈՒՐ, ՉԱՂՏՈՏՎԱԾ:
ՍԱԿԱՅՆ ԵՍ ԱՅՍՏԵՂ ԿՎԱԶԵՄ, ՀՈԳԻ~Ս`
ԾԱՌ ՈՒ ԾԱՂԿՈՒՆՔԻ, ԿԱՆԱՉ ԴԱՇՏԵՐԻ,
ՄԻԳՈՒՑԵ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՅՍՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ
ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՉԱՐԱՏԱՎՈՐՎԱԾ: