четверг, 1 ноября 2012 г.

Երբ աչերս դառնում են տխուր, իսկ հուշերս հայելի,
ԵՎ հոգիս Է դառնում մի ստվար ածուխ,
Շուրթերս այրվում են, ու դառնում փոշի,
Դառնում մոխիր, համրորեն ցրվում ու...մեռնում :

ԵՎ երբ վերջին անգամ, դաշնամուրիս ստեղներին,
Լապտերս հանգավ, լույս չեմ գտնում` ջութակս նվագել ,
ՈՒ հոգիս սրբել, հին փթած կեղտից, ուր շողերն են վախճանվում,
ԵՎ նստարանն էլ արդեն չի ընդունում, վանոմ է հեռու …անդադար հեռու…

Անմխիթար մորմոքներից իմ ցավերի ,ծաղիկներն են հյուծվում ,
Լռություն է ու լռութանս կարեկցանքն ավելի է հալածում,
Սիրո ծաղիկները հեռու´ տարեք, որ վերստին չտանջվեն ,
Դժնադեմ, մաշված ու կնճռոտ բախտս շաղ տամ ես հողին։

Комментариев нет:

Отправить комментарий