среда, 11 января 2012 г.

***

Ես ճախրում եմ ճայերի հետ,
Ու վերևից քեզ եմ փնտրում,
Որ ողողեմ համբյուրներով
Նաև հոգիս քեզ նվիրեմ:
Դու իմ պատրանք,իմ դիցուհի
Բավ խելքահան անես ինձ
Գեղեցկությամբ արբեցնում ես,
Կրակ շուրթերով այրում ինձ:
Անվերջ խաղում ես սրտիս հետ խամրած
Հոգիս փորձարկում քո թեժ կրակով:
Ես լավ չգիտեմ սիրո քմայքի
Կանոնները ողջ...
Որ սերն իմ նոր ծաղկած
Մերժված համարեմ,
Կամ էլ կենաց խաղ....
Գիտեմ,որ հիմա քնած ես խաղաղ
Ու երազներդ անշուշտ չգիտեմ,
Բայց փափագում եմ քնքույշ առավոտ,
Որ խենթ գլուխս ծնկներիդ հենեմ
Խռովք - հույզերիս հանգրվան գտնեմ..

Комментариев нет:

Отправить комментарий