воскресенье, 8 января 2012 г.

***

Փխրուն ձյան մեջ, ոտքիս հետքերն արնաշաղախ,
Մխրճվում էին, հասնում հողին -էլի հողին ,
Որից կերտվեց մարդ արարածն, ապականեց ու աղտոտեց
Հողը արդարու ճխլտեց ծիլ ու ծաղիկ:

ԵՎ մարվեցին վառ աշխարհիս արեվն չքնաղ ու իմ ներկան,
ՈԻ քարշ գալովարյունոտված եվ անզգա իմ ոտքերով,
Ես փախչում էի ու դեպի ուր, չգիտեի, բայց փախչում էի
Ինքս ինձնից ու ձեզանից, ողջ աշխարհից ու բոլորից:

Քայլերս արագ ցավով, ահով դեպի հեռուն, դեպի անծայրն,
Աշխարհն՝գնված ու վաճառված, սեվ շուքի տակ դավ էր հյուսում ,
Չհաշտված, բեկված նավի ու մանկական երգի վրա,
Որ նրանք էլ արյունոտվեն , ինչպես եվ ես, կյանքս ներկեն..

Ծանր էր, բայց փախչում էի,վ երքերս խորն էին ու տանջալի ,
Հանկարծ ընկա, շրջվեցի ու նայեցի ես երկնքին,
Ջինջ ու կապույտ արդար երկինք՝պարզից էլ պարզ ,
ՈԻ աչերս լուռ փակվեցին, ես քնեցի , բայց չփախա...

A.AVAKIAN MAKINZ

Комментариев нет:

Отправить комментарий