вторник, 3 января 2012 г.

Հոգնել եմ

Հոգնել եմ երազ, դու մեծ խրախճանք ինձ շոյող ալիք, մորս ժպիտով միակ գեղեցիկ, գալիքիս տեսիլք.
Հոգնել եմ տեսիլք, թե չար,թե բարի, որ շփոթեցնում ես, փոթորիկ սարքում,ուշանում,մտնում,խավարում կորում,
Հոգնել եմ գիշեր,ինքս ինձ հետ կռիվ տալուց ու սերս ու մեղքս, հոգնած լուսնին համոզելուց,
Հոգնել եմ ցերեկ մտավախելով, թե քարը կխոցի ու ծառը կխրատի, սիրել սիրվելու կարիքից համար,
Հոգնել եմ խոսքեր,րոպեիգ պոկված կարծիք,ցնդաբանություն ու ականջ շոյող ձանձրույթ սիրո խոստովանում
Հոգնել եմ լեզու, քեզ զսպելուց լավ , լռում եմ ու թաքցնում խենթ մտքերս, հին ու դեղնած տերեվների հավաքույթում
Հոգնել եմ գործիքներից ձեվող,չափող էս աչքերից փսփսացող,գովաբանող ու կարեկցող
փիս սարքերից
Հոգնել եմ կանայք, դուք նավահանգիստ,վերջին հանգրվան ուր սովորաբար ձերբակալվում են,կամ էլ կախարդվում
Հոգնել եմ օրենք, ու որ դատում են ակնոցի տակից, բաց վերքը փորում,մի նորը բացում
Հոգնել եմ սպասում, որ ջուր ես տալիս ու հետո գոռում համբերի, շուտով մեր նավն էլ կգա ու էլի սպասում,
Հոգնել եմ ես հույս, որ խաբում, կարկատում ես հետո հեռանում, թողնում ես անլույս,
Հոգնել եմ ես, ճարտար անճար էս դեպքերից, ժամանակից,մտածելուց,
Հոգնել եմ ես եվ հոգնելուց;

Комментариев нет:

Отправить комментарий